FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  77

Ջրօգտագործման թույլտվության համար վճարները. Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝
    1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը և ռեժիմը.
    2) թողարկված արտադրանքի, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների ծավալը, որն իրականացվել է առանց ջրային ռեսուրսից ջուր վերցնելու.
    3) ջրային ռեսուրսի օգտագործվող մակերեսը.
    4) ջրերի որակական և քանակական հատկանիշներով պայմանավորված՝ ջրային ռեսուրսի նպատակային կամ ոչ նպատակային օգտագործումը.
    5) ջրերի մեջ թափվող կեղտաջրերի ծավալը և որակը: Ջրօգտագործման արդյունավետության և ջրերի որակի բարձրացման համար շահագրգռվածություն առաջացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ունեցող առանձին անձանցից գանձվող ջրօգտագործման թույլտվության վճարները կարող են լինել տարբեր` նկատի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
    1) ջրային ռեսուրսից վերցված և բաց թողնված ջրի որակը՝ համեմատած այն ջրային ռեսուրսների որակի հետ, որի մեջ է թափվում այդ ջուրը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ստացվող օգուտը.
    2) մոնիտորինգի ծախսերը.
    3) վերցված ջրի քանակությունը.
    4) ջրի քանակի ու որակի վրա հնարավոր ազդեցությունը և դրան առնչվող ռիսկերն ու վերականգնման ծախսերը: Եթե ջրօգտագործումը համապատասխանում է հասարակական, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի շահերին և սույն օրենսգրքի պահանջներին, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել նվազեցնել ջրօգտագործման թույլտվությունների վճարները կամ տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ տնտեսական զարգացումն ու ներդրումները խթանելու համար։ Սույն օրենսգրքով նախատեսված բնապահպանական վճարների սահմանման հիմքերն են՝
    1) թափվող կեղտաջրերի կազմը, քանակը, որակը և դրանց բնութագիրը.
    2) կեղտաջրերի տեսակը և ազդեցության աստիճանը ջրային ռեսուրսների վրա.
    3) արտահոսող կեղտաջրերն ընդունող ջրային ռեսուրսի էկոլոգիական վիճակը.
    4) ջրօգտագործման մոնիտորինգի պահանջվող մակարդակը: