Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 106 Փաստերի իրավական կանխավարկածը. 1. Եթե քրեական վարույթի ընթացքում հակառակը չի ապացուցվում, ապա ապացուցված են համարվում՝ 1) հանրահայտ փաստը. 2) արդի գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառների համընդհանուր ճանաչում ստացած մեթոդիկաների ճշմարտացիությունը. 3) փաստը, որը անձին հայտնի է կամ պետք է հայտնի լիներ իրավական ակտով կամ պայմանագրով սահմանված իր մասնագիտական կամ պաշտոնեական պարտականությունների կապակցությամբ. 4) փաստը, որը մեղադրյալին հայտնի է կամ պետք է հայտնի լիներ՝ որպես նրա բացառիկ իրազեկության հանգամանք. 2. Եթե վարույթի մասնակիցը վիճարկում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստերի հավաստիությունը, ապա կրում է հակառակն ապացուցելու պարտականությունը: |