Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 331 Իրեղեն ապացույցի, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության և արտավարութային փաստաթղթի հետազոտումը. 1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է դիտարկմամբ: Առաջինն իրեղեն ապացույցը դիտարկում է այն ներկայացրած կողմը, ապա` մյուս կողմը, այնուհետև՝ դատարանը: Կողմերն իրավունք ունեն դատարանի ուշադրությունը հրավիրելու իրեղեն ապացույցի դիտարկման արդյունքում պարզված էական փաստական հանգամանքների վրա: Դատական նիստի դահլիճից դուրս գտնվող իրեղեն ապացույցի հետազոտումը կատարվում է դրա գտնվելու վայրում. 2. Ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունը և արտավարութային փաuտաթուղթը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան արձանագրության կամ այլ փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք. 3. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված առարկաները և փաստաթղթերը հետազոտվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված առարկաներն սկզբից դիտարկում է նախագահողը, այնուհետև՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերը, իսկ դատարանի նախաձեռնությամբ ստացված փաստաթուղթը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով. 4. Այն դեպքում, երբ իրեղեն ապացույցի, ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրության կամ արտավարութային փաuտաթղթի հետազոտման արդյունքում կողմը վիճարկում է դրա թույլատրելիությունը, կամ դատարանն ունի հիմնավոր կասկածներ համապատասխան ապացույցի հավաստիության վերաբերյալ, ապա դատարանի որոշմամբ այդ ապացույցը ձեռք բերած կամ կազմած անձը կարող է հարցաքննության հրավիրվել և հարցաքննվել վկայի համար սահմանված կանոններով. 5. Այն դեպքում, երբ առկա է սույն հոդվածի 4-րդ մասում նշված ապացույցների ձեռքբերման կամ ամրագրման ընթացակարգի առերևույթ խախտում, տվյալ ապացույցը չի կարող օգտագործվել առանց այն ձեռք բերած կամ կազմած անձի հարցաքննության: |