Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14.7 Որակավորման հարցման փուլը. 1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգն սկսվում է որակավորման հարցման փուլով, որի մասին հրապարակվում է հայտարարություն և որակավորման հարցում. 2. Որակավորման հարցմամբ սահմանված կարգով գնահատվում են ներկայացված որակավորման հայտերը, որի արդյունքներով գնահատող հանձնաժողովը կազմում և հաստատում է որակավորված հայտատուների ցանկը. 3. Եթե որակավորման հայտ է ներկայացրել մինչև երեք հայտատու և (կամ) որակավորվել է երկուսից պակաս հայտատու, բացառությամբ սույն օրենքի 14.10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է՝ 1) որակավորման հարցման փուլի հայտարարությունը վերահրապարակվել. 2) որակավորման հարցման փուլը չկայացած հայտարարվել. 4. Հայտատուն որակավորման հայտը լրացնում և ներկայացնում է որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Հայտատուն չի կարող մասնավոր գործընկերոջ ընտրության միևնույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի որակավորման հայտ. 5. Որակավորման հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, որակավորման հայտերի կազմման, այդ թվում՝ որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի նկատմամբ պահանջները, դրանց ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, որակավորման հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև որակավորման հայտերի գործողության ժամկետները, որակավորման հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, որակավորված հայտատուների ցանկի հրապարակման և առաջարկի հարցման տրամադրման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով: |