FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Ներման խնդրագրերը քննարկելու կարգը.
1. Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով նախարարությունը ներման խնդրագիրն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում Վարչապետին.
2. Ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործը (այսուհետ՝ անձնական գործ) կազմվում է Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության կամ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն ներկայացրած տվյալների հիման վրա: Սույն մասով նախատեսված մարմինները պարտավոր են նախարարության հարցումն ստանալու պահից տասնօրյա ժամկետում պահանջվող տեղեկատվությունը ներկայացնել նախարարություն.
2.1. Մարդու դեմ ուղղված հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացվելու դեպքում նախարարությունը մինչև անձնական գործը Վարչապետին ներկայացնելը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան Վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը, կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելն արգելք չէ ներման խնդրագիրը քննարկելու համար.
3. Անձնական գործը պետք է ներառի հանցագործության համար դատապարտված անձի ներկայացրած ներման խնդրագիրը, ներման միջնորդությունները (առկայության դեպքում) տուժողի կամ նրա իրավահաջորդի՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը (առկայության դեպքում), նրա վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագծի բնութագիրը, սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքների մասին ամփոփ տեղեկանքը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

4. Անձնական գործն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով.
5. Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում Վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու.
6. Հանձնաժողովը ներման խնդրագիրն ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում, Վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի.
7. Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում անձնական գործն ստանալուց հետո` ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում).
7.1. Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման և փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց.
8. Հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում, ինչպես նաև Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է նախարարությունը.
9. Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: