FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  33

6. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումների արդյունքների ամփոփումից հետո կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումները և վերլուծությունները.
1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումների հիմնական նպատակներն են՝
    1) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում պետական սեփականություն կազմող միջոցների ներդրման արդյունավետության վերլուծությունը, այդ ներդրումների օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
    2) առևտրային կազմակերպությունների կառավարման և գործունեության արդյունավետության գնահատումը.
    3) առևտրային կազմակերպությունների կողմից պետական ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկումը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների և խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
    4) առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար.
2. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումների իրականացման, դրանց արդյունքների ամփոփման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Պետական բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկումներն իրականացվում, ինչպես նաև արդյունքներն ամփոփվում են մինչև դրանց մասնավորեցման կամ լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը.
4. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն կամ այլ պետություն-մասնավոր հատված համագործակցության պայմանագրերի հիման վրա, մինչև պայմանագրով սահմանված ժամկետների ավարտը կոմիտեին են ներկայացնում միայն տարեկան աուդիտի եզրակացությունը.
5. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: