Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 5 Աղբահանության վճարը. 1. Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու սահմանած չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է. 2. Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք հաջորդ ամսվա 5-ը ներառյալ պարտադիր աղբահանության վճար վճարողներին իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին: Ընդ որում, իրազեկումն իրականացվում է համայնքի պաշտոնական կայքում հրապարակելով, իսկ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերի ու շինությունների դեպքում` աղբահանության համար վճարողի հաշվառման հասցեին կամ նրա տրամադրած էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով. 3. Աղբահանության լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջև կնքվում է պայմանագիր` սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձևը: |