Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 37 Գույքային իրավունքների գործողության ժամկետը. 1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո՝ 70 տարի. 2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո՝ 70 տարի. 3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետները. 4. Կոլեկտիվ ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի երրորդ մասում նշված կարգով. 5. Եթե ստեղծագործությունը հրատարակվում է մասերով (հատորներով, պրակներով, շարքերով, սերիաներով, միջարկներով և այլն) և եթե դրա նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դարձնելու պահից, ապա գույքային իրավունքների գործողության ժամկետը յուրաքանչյուր մասի համար հաշվարկվում է առանձին. 6. Տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքները գործում են դրանց հեղինակներից (ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ, տվյալ ստեղծագործության համար հատուկ գրված երաժշտության հեղինակ, բեմադրող օպերատոր) վերջինի մահից հետո՝ 70 տարի. 7. Գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալուց հետո ստեղծագործությունը դառնում է հանրության սեփականությունը: Հանրության սեփականություն դարձած ստեղծագործությունը կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ՝ առանց հեղինակային վարձատրություն վճարելու, սակայն պահպանելով հեղինակի անվան, հեղինակության և համբավի ու արժանապատվության իրավունքները. 8. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից: |