Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 88 Պահառուին ներկայացվող լրացուցիչ պահանջները. 1. Պահառուի նկատմամբ տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արժեթղթերի պահառուին վերաբերող դրույթները, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ. 2. Պահառուի ներքին կազմակերպման կառուցվածքը և գործառնական համակարգը, ֆինանսական դրությունը, գործունեության տարածքը, տեխնիկական համակարգերը և միջոցները, նրա գործառույթների իրականացման գործընթացում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստվածությունը և փորձառությունը պետք է համարժեք լինեն օրենքով, նորմատիվ իրավական ակտերով և պահառության պայմանագրով նախատեսված գործառույթների իրականացումն ապահովելու համար. 3. Կենտրոնական բանկը պահառուների կառուցվածքի և գործունեության նկատմամբ կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ. 4. Պահառուն իր պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իր պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն). 5. Ֆոնդի (պայմանագրային ֆոնդի կառավարչի) և պահառուի միջև կնքված պայմանագիրը չի կարող սահմանափակել պահառուի` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պատասխանատվությունը: |