Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Քաղաքացիական ծառայողի աշխատանքային (ծառայության) ժամերը. 1. Աշխատանքային (ծառայության) ժամերն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն, քաղաքացիական ծառայողը պարտավոր է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ են, որոնք, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, ներառվում են աշխատաժամանակում. 2. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային ժամերը կարող են փոխվել` պայմանավորված տվյալ մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով. 3. Գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները: |