Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 9.1 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները. Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` ա) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին մարզական բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաև մարզական բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում. բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին դոպինգի դեմ պայքարի միջոցառումները իրականացնելիս. գ) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը. դ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզիկների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննություններ. ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին: Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ, այդ թվում՝ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման առկայության նկատմամբ: Արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆիզկուլտուրային, առողջարարական ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը ազատազրկման վայրերում: Կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 9.1 ա) կազմակերպում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը: Ուսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է. բ) կազմակերպում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ունակությունների զարգացումը. գ) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը. դ) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար. ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ մշակում և հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը. զ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը: Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` ա) կազմակերպում է զինվորականների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականությունը. բ) աջակցում է զինծառայող մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքականներում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը մարզական վաշտում: Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` ա) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի և սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին. բ) կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ: Ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 9.1 ա) կազմակերպում են ոստիկանության և ազգային անվտանգության ծառայողների ընդհանուր և հատուկ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածությունը. բ) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար. գ) նպաստում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության զորքերում ժամկետային ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքականներում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը` ըստ ծառայության վայրի: |