Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Արագ արձագանքման համակարգը. 1. Սեյսմիկ պաշտպանության ոլորտում արագ արձագանքման համակարգն ընդգրկում է գործողությունների ծրագիրը, ուժերը, անհրաժեշտ միջոցները և ուղղված է տուժած բնակչությանն արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելուն՝ մարդկային և նյութական նվազագույն կորուստների ապահովման նպատակով. 2. Գործողությունների ծրագիրը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործողությունների ծրագիրն ուժեղ երկրաշարժի առկայության պայմաններում համալիր միջոցառումների ցանկ է՝ համապատասխան ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով. 3. Երկրաշարժից տուժած շրջաններում արագ արձագանքման ուժերն իրականացնում են՝ 1) որոնողափրկարարական աշխատանքներ. 2) երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին բժշկական օգնության ցուցաբերում փրկարարների և բնակչության կողմից. 3) բժշկական օգնության ցուցաբերում առողջապահության համակարգի ուժերով. 4) մարդկանց հոգեբանական վիճակի հետազոտում և բնակչության հետ բացատրական աշխատանքների կազմակերպում. 5) կապի և կենսաապահովման այլ ենթակառուցվածքների վերականգնում. 6) տեղեկատվական ծառայության կազմակերպում. 7) նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում. 8) հասարակական կարգի ապահովում. 9) վթարային շենքերի վնասազերծում. 10) երկրաշարժի գոտու շենքերի և կառույցների նախնական վնասվածության աստիճանի և հետևանքների գնահատում. 11) երկրաշարժի գոտում սեյսմիկ դիտակայանների խիտ ցանցի տեղադրում, սեյսմաերկրաբանական և մակրոսեյսմիկ հետազոտություններ. 12) ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման այլ աշխատանքներ. 4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներում արագ արձագանքման ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: |