FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները և իրավունքները. Ոստիկանության ծառայողները սույն օրենքով սահմանված պարտականությունները կատարում և իրավունքներից օգտվում են իրենց իրավասության սահմաններում և զբաղեցրած պաշտոնին համապատասխան: Ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են`
    1) օգնություն ցույց տալ (այդ թվում՝ առաջին բժշկական օգնություն) հանցագործություններից, վարչական իրավախախտումներից և պատահարներից տուժած, ինչպես նաև անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին.
    2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում: Ոստիկանության ծառայողները սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պարտականությունները կատարելիս օգտվում են ոստիկանության համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից: