Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 ԱՃՈՒՐԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ. 1. Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կրած իրական վնասը: Սեփականատիրոջ (իրավատիրոջ) մեղքով աճուրդից հրաժարվելու հետևանքով կրած վնասները կազմակերպիչը կարող է վերականգնել հետադարձ պահանջի կարգով. 2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա կազմակերպիչն աճուրդից պարտավոր է հրաժարվել, եթե` 1) առկա է սեփականատիրոջ (իրավատիրոջ) գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու վերաբերյալ, եթե աճուրդի անցկացման մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 2) լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետևանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում. 3) առկա է դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ. 3. Կազմակերպիչը կարող է աճուրդից հրաժարվել, եթե աճուրդ առաջարկողը` 1) աճուրդի մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով չի վճարել նախատեսված վարձատրությունը. 2) խոչընդոտներ է ստեղծում լոտն ուսումնասիրելու համար. 4. Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: |