Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 226 Երկաթուղային տրանսպորտի մարմինները. Երկաթուղային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի առաջին մասով, 122 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Երկաթուղային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` կայարանապետը և նրա տեղակալը, մեկնակայարանի պետը և նրա տեղակալը, լոկոմոտիվային (վագոնային) դեպոյի պետը, մարդատար գնացքի պետը (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկը). մարդատար գնացքների վերահսկիչ-ռևիզորը, մարդատար գնացքների հրահանգիչ-ռևիզորը, եկամուտների վերահսկողության ռևիզորը, ճանապարհային վարպետը, ուղեմասի պետը, ազդանշանման ու կապի մասի պետը. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ռազմականացված պահպանության վարչության բաժնի պետը և նրա տեղակալը, բաժնի (ջոկատի, խմբի, հրշեջ գնացքի) պետը և նրա տեղակալը հակահրդեհային կանխարգելման ավագ հրահանգիչը և հրահանգիչը, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետը. երկաթուղային տրանսպորտի գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, երկաթուղային ճանապարհների գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, մետրոպոլիտենի գլխավոր սանիտարական բժիշկը, երկաթուղու սանիտարական բաժանմունքի գլխավոր բժիշկը, գծային տեղամասի գլխավոր սանիտարական բժիշկը: Մարդատար գնացքի պետի (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկ), ճանապարհային վարպետների, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու, ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետի, երկաթուղու գլխավոր սանիտարական բժշկի և նրա տեղակալի, երկաթուղու բաժանմունքի գլխավոր սանիտարական բժշկի, ուղեմասի գլխավոր սանիտարական բժշկի կողմից նշանակվող տուգանքի չափը չի գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը: |