Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը. 1. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն իրավահաջորդության կարգով կամ իրավատիրոջ (հայտատուի) կողմից պայմանագրով կարող են փոխանցվել այլ անձի ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ անկախ իրավատեր (հայտատու) իրավաբանական անձի նկատմամբ իրավունքների փոխանցումից. 2. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները կարող են փոխանցվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար այն գրանցված կամ հայտարկված է. 3. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցմամբ պայմանավորված ապրանքային նշանի նոր իրավական կարգավիճակը երրորդ անձանց նկատմամբ գործում է պետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում համապատասխան գրանցում կատարելու օրվանից. 4. Պետական գրանցամատյանում ապրանքային նշանի իրավունքների փոխանցումը գրանցելու համար փոխանցումն իրականացնող կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝ 1) դիմում իրավունքների փոխանցման գրանցում կատարելու մասին. 2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը. 3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը. 4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում). 5) աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի. 5. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավունքների փոխանցումը գրանցում է պետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 6. Պետական լիազոր մարմինը մերժում է իրավունքների փոխանցման գրանցումը, եթե ակնհայտ է, որ փոխանցման հետևանքով ապրանքային նշանի օգտագործումը կարող է հանրությանը մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների բնույթի, տեսակի, որակի, աշխարհագրական ծագման, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) վերաբերյալ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, բացառությամբ եթե իրավունքներն ստացող կողմը համաձայնում է սահմանափակել ապրանքային նշանի գրանցումն այն ապրանքներով և (կամ) ծառայություններով, որոնց համար մոլորության մեջ գցելու վտանգը բացակայում է. 7. Եթե ապրանքային նշանը գրանցված է Փարիզյան կոնվենցիայի անդամ որևէ երկրի ապրանքային նշանի իրավատիրոջ գործակալի կամ ներկայացուցչի անունով առանց նրա համաձայնության, ապա վերջինս իրավունք ունի պահանջելու իրավունքների փոխանցումն իր օգտին, բացառությամբ, եթե գործակալը կամ ներկայացուցիչը կապացուցեն իրենց գործողությունների օրինականությունը. 8. Գրանցված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում. 9. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պետական լիազոր մարմնի գործողություններն ապրանքային նշանի իրավունքների փոխանցման կողմերը կամ երրորդ անձինք կարող են վիճարկել բողոքարկման խորհրդում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին տեղեկությունները հրապարակելու օրվանից՝ եռամսյա ժամկետում. 10. Սույն հոդվածում նշված դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։ |