FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  36.1

Նոտարական ակտը.
1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքով կայացվող որոշումը, գործարքը, գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը նոտարական ակտեր են.
2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`
    1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.
    2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.
    3) փաստաթղթի նույնականացումը հաստատող անհատական գաղտնագիրը, որի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պաշտոնական կայքում (www.e-notary.am).
    4) նոտարի ստորագրությունը և կնիքը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը և էլեկտրոնային կնիքը.
    5) առկայության դեպքում՝ պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.
    6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ: