Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 40 Հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ պահանջները. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան արդյունավետ և թափանցիկ ընթացակարգեր՝ հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, դրանց արագ, արդար և հետևողական քննության և որոշումների կայացման համար. 2. Հաճախորդների բողոք-պահանջները ներկայացնելը, ընդունելը և քննելը պետք է լինեն անվճար. 3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք հաճախորդների բողոք-պահանջները քննելիս պետք է լինեն արդար և որոշում կայացնեն ողջամիտ ժամկետում. 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո անհապաղ տեղեկացնում են այդ մասին բողոք-պահանջը ներկայացրած հաճախորդին. 5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք ժամանակագրական կարգով գրանցում և առնվազն յոթ տարի պահպանում են հաճախորդներից ստացած բոլոր բողոք-պահանջները և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները. 6. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջներ։ |