FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60

Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը.
1. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
    1) ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.
    2) աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի): Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝
    ա. ապրանքի` վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաև գույքի՝ լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը` տոկոսի գումարների մասով,
    բ. փոխառության տրամադրումը,
    գ. ոչ նյութական ակտիվի, ֆինանսական ակտիվի, կրիպտոակտիվի օտարումը,
    դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը,
    ե) «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը.
    3) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը.
    4) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը.
2. Ապրանքի մատակարարման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը.
3. Բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Սույն մասի կիրառության իմաստով՝ տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը: