Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 322 Հարկ վճարողի վերակազմակերպման դեպքում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները. 1. Կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով). 2. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի գումարների մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման (բացառությամբ՝ վերակազմավորման) գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը կազմելու ամսաթվից)՝ հիմք ընդունելով հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտի տվյալները: Սույն մասով սահմանված դեպքերում իրավահաջորդ կազմակերպությունները մինչև վերակազմակերպման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով տեղեկանք՝ իրենց փոխանցված հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի գումարների մնացորդների մասին. 3. Կազմակերպությունը վերակազմակերպելու (բացառությամբ վերակազմավորելու) մասին որոշման ընդունումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմնին: Վերակազմակերպվող (բացառությամբ վերակազմավորվող) կազմակերպությունը փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր հաշվառման վայրի հարկային մարմին միաժամանակ ներկայացնում է դիմում՝ համալիր հարկային ստուգում իրականացնելու մասին, և հարկային հաշվարկները: Համալիր հարկային ստուգումը պետք է սկսվի դիմումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: |