Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 427 Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝ սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով այնպիսի կառույցներ և (կամ) շինություններ (շինությունների մասեր) ունենալը, որոնք նախատեսված են որպես անմաքս առևտրի խանութ օգտագործվելու համար և համապատասխանում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող պահանջներին: Եթե կառույցները և (կամ) շինությունները (շինության մասերը) գտնվում են վարձակալության տակ, ապա անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու մասին դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ վարձակալության պայմանագիրը այդ կառույցների և (կամ) շինությունների (շինության մասերի) նկատմամբ պետք է կնքվի առնվազն 6 ամիս ժամկետով. մանրածախ առևտրի համար գրանցման փաստաթղթերի կամ թույլատրագրերի առկայությունը, եթե դրանք ստանալու պարտականությունը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ. մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայությունը. անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ պահանջներին համապատասխանությունը և այլ պայմանների պահպանումը: |