Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 43 Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը. 1. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանման, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող՝ Միության մաքսային օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և 47-րդ հոդվածով սահմանված պարտադիր վճար է. 2. Մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի տեսակները և դրույքաչափերը, մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրք վճարողները, հարկվող օբյեկտը, հաշվարկման բազան, վճարելու պարտավորության ծագումը և դադարումը, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի վճարման ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, բռնագանձման և վերադարձման (հաշվանցման) կարգը, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի արտոնությունները սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով: |