Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 222 Մաքսային մարմինների գործունեության գերատեսչական վերահսկողությունը. 1. Օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում մաքսային մարմինը կամ մաքսային մարմնի վերադաս պաշտոնատար անձը ցանկացած ժամանակ իրավունք ունի մաքսային մարմնի գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու մաքսային գործի բնագավառում այլ մաքսային մարմնի կամ մաքսային մարմնի այլ` ավելի ցածր պաշտոնատար դիրք գրավող պաշտոնատար անձի` Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող որոշումը, ինչպես նաև ձեռնարկելու Միության մաքսային օրենսդրությամբ և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ` ոչ իրավաչափ որոշում կայացրած մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) նկատմամբ. 2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի որոշումը գերատեսչական վերահսկողության կարգով չեղյալ ճանաչելուց (փոփոխելուց) հետո պահանջվում է մաքսային գործի բնագավառում նոր որոշման ընդունում, ապա այդպիսի որոշումն ընդունում է Կոմիտեի ղեկավարի լիազորած մաքսային մարմինը` Միության մաքսային օրենսդրությանը և մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` մաքսային հսկողության իրականացման համար սահմանված ժամկետներում։ |