Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 97 Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու հիմքը. 1. Հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսավարող սուբյեկտը, երբ չեն բավարարվում սույն օրենքի 96-րդ հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին. 2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսավարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողով սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որն էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար. 3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած և այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 85 տոկոսը. 4. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմում ներկայացնելու պահին տնտեսավարող սուբյեկտը մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից է և հայտնում է նաև այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ իր հայտնած հակամրցակցային համաձայնության համար տուգանքի վճարումից ամբողջովին ազատվելու համար` սույն օրենքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով: |