FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  32

Պետական տուրքի գանձումը. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ: Լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, վերաձևակերպված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, վերաձևակերպված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձևով ուղարկելը կամ հանձնելը: Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիազոր մարմնի կողմից համապատասխան անձին հաշվառելը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  32

Մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելացնելու դեպքում պարտավոր են վճարել պետական տուրք՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով: Պետական տուրքը պետք է վճարվի մինչև ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալը: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում, անկախ պետական տուրքի վճարման ամսաթվից, լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը վճարվում է սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում: Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալու դեպքում հերթական տարեկան պետական տուրքը վճարում են սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույքաչափով: Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորս և պակաս դառնալու դեպքում տարեկան հերթական պետական տուրքը վճարում են սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում՝ սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված դրույքաչափով: Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը: Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում ծառայության մատուցման պահ է համարվում թռիչքի պահը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  32

Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված: Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների իրականացրած գործողությունների և մատուցված ծառայությունների համար գանձված (այդ թվում` կանխիկ) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդող ամսվա առաջին երկու բանկային օրվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  32

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սահմանում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնում է պետական տուրքի այն տեսակները, որոնք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կարող է իրականացվել կանխիկ: Այդ դեպքում գանձված (ստացված) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները (դրանց պատասխանատու պաշտոնատար անձինք) բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում, բացառությամբ, երբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում պետական տուրքի գանձման լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պատվիրակվել է կազմակերպություններին, որի դեպքում պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցվում կառավարության սահմանած կարգով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղևորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություններ չունեցող օտարերկրյա կազմակերպությունների կողմից օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում պետական տուրքի գումարները հաշվարկում և պետական բյուջե են փոխանցում օդանավակայանները շահագործող կազմակերպությունները` անկախ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից փոխանցումների ստացումից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  32

Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական տուրքի գանձման լիազորությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պատվիրակվել ձեռնարկություններին, կազմակերպություններին: Այդ դեպքում դրանց իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով տվյալ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարներ, (բացառությամբ օդային փոխադրումների տոմսերի վաճառք և օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակված լինելու դեպքերի)որոնց չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ: Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ, բացառությամբ լիցենզիայի տրման համար վճարվող առաջին պետական տուրքի, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հետևյալ չափով` օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.5-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ տասներկուերորդի և լիցենզիայի տրման ամսվանից մինչև տվյալ եռամսյակի վերջին ամիսն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով: Սույն օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը վճարվում է հետևյալ ժամկետներում․ 1) 1-ին և 2-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև պահպանության ավարտը․ 2) 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև տարանցման ավարտը կամ դադարեցումը.
    3) 5-րդ, 6-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև ապրանքների բացթողման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշման կայացումը.
    4) 7-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է տրանսպորտային միջոցի բացթողումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան տրանսպորտային միջոցի դուրսբերումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  32

5) 8-րդ և 12-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև նախնական և դասակարգման որոշումների կայացման համար ներկայացված դիմումների՝ մաքսային մարմնի կողմից գրանցումը.
    6) 9-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև մաքսային ուղեկցման մեկնարկը.
    7) 10-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև փոխադրման ավարտը․ 8) 13-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև մաքսային մարմինների կողմից փորձաքննության արդյունքների տրամադրումը։ Սույն օրենքի 19.7-րդ, 19.8-րդ և 19.14-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարվում այդ հոդվածներով սահմանված ժամկետներում: Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման ծառայության մատուցման պահ է համարվում այդ ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման պահը: Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար պետական տուրքի հաշվարկման և գանձման լիազորությունները պատվիրակվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով գանձված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: