FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  351

Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները.
1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն`
    1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
    2) դիմողի անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն,
    3) պարտապանի անունը (անվանումը), նրա բնակվելու (գտնվելու վայրի) հասցեն, կամ նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի գտնվելու վայրի հասցեն (հասցեները), եթե դատական ակտը ենթադրում է նաև կատարում,
    4) օտարերկրյա դատական ակտը կայացրած դատարանի անվանումը,
    5) դիմողի խնդրանքը` ճանաչելու և կատարման թույլատրելու օտարերկրյա դատական ակտը,
    6) դիմումը ներկայացնելու շարժառիթները,
    7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին պետք է կցվեն`
    1) օտարերկրյա դատական ակտը կամ դրա` օտարերկրյա դատարանի կողմից հաստատված պատճենը,
    2) օտարերկրյա դատարանի կողմից հաստատված փաստաթուղթ, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, եթե դա չի հետևում դատական ակտի բովանդակությունից,
    3) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, թե ինչ չափով կամ որ ժամանակից է կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը, եթե այն նախկինում կատարվել է,
    4) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ դատավարությանը չմասնակցած կողմը, իսկ վերջինիս մոտ դատավարական գործունակության բացակայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին,
    5) ներկայացուցչի լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվել է ներկայացուցչի կողմից,
    6) փաստաթուղթ, որը հաստատում է պայմանագրային ընդդատության գործերով կողմերի համաձայնությունը,
    7) սույն մասով նախատեսված փաստաթղթերի պատշաճորեն վավերացված հայերեն թարգմանությունները.
3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն հոդվածի պահանջների խախտմամբ: