FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  168

Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում.
1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է հանցագործությունից տուժած անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (աֆեկտ)՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով.
2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է հանցագործությունից տուժած անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (աֆեկտ)՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: