Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 409 Իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների շրջանառությունը կամ դրանք իրացնելը. 1. Իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք, մանկական սնունդ, կենսաբանական ակտիվ հավելում, դեղ, դեղանյութ, դեղաբուսական հումք, օժանդակ նյութ, բժշկական արտադրատեսակ, դրանց մասեր կամ հետազոտվող դեղագործական արտադրանք պատրաստելը, արտադրելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ներմուծելը, արտահանելը, մատակարարելը, մատակարարելու առաջարկը, շուկա հանելը կամ դրանք իրացնելը՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է միջին կամ թեթև ծանրության վնաս, 2) կատարվել է հանցավորի մասնագիտական, ծառայողական պարտականությունների կատարման կամ որպես արտադրող կամ մատակարար հանդես գալու կապակցությամբ ձևավորված վստահությունը չարաշահելով կամ 3) դրսևորվել է այնպիսի միջոցներով, որոնք կարող են ապահովել զանգվածային մատակարարում, դրա առաջարկ կամ իրացում` պատժվում է տուգանքով` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` երեք վեց տարի ժամկետով: |