FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  378

Ծովային միջավայրն աղտոտելով անզգուշությամբ վնաս պատճառելը.
1. Ծովային միջավայրն աղտոտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
    1) կատարվել է էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: