FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  13

Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը.
1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը Սահմանադրական դատարանի դատավորի` սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումն է, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման.
2. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է Սահմանադրական դատարանը սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով.
3. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները դատավորի կողմից խախտվելու հիմքով այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված խախտումների: Դատավորի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները խախտելու հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել դրանք հայտնաբերելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց երեք տարի հետո.
4. Սահմանադրական դատարանի դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը: