FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  138

Դատավորի գործունեության գնահատման չափանիշները.
1. Դատավորի գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող՝ սույն հոդվածով սահմանված կիրառելի չափանիշների հիման վրա.
2. Դատավորի աշխատանքի որակի և արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝
    1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը.
    2) դատական նիստը կառավարելու և օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը.
3. Դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներն են՝
    1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը.
    2) ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը.
    3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը.
    4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը.
4. Դատավորի էթիկայի և վարքագծի կանոնի գնահատման չափանիշներն են՝
    1) վարքագծի և էթիկայի կանոնների պահպանումը.
    2) դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելը, այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը.
5. Սույն հոդվածով սահմանված գնահատման չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):