FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  332

Փորձագետի եզրակացության և փորձագետի կարծիքի հետազոտումը.
1. Փորձագետի եզրակացությունը և փորձագետի կարծիքը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք.
2. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված փորձագետի եզրակացությունը հետազոտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված փորձագետի եզրակացությունը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով.
3. Այն դեպքում, երբ կողմը միջնորդել է կատարել եզրակացությունը կամ կարծիքը տված փորձագետի հարցաքննություն, այդ ապացույցը չի կարող օգտագործվել առանց տվյալ փորձագետի հարցաքննության: