Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7.1 Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները. 1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և սույն օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ արտահանող (տրանսպորտային միջոցով որպես վարորդ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող) անձը: Եթե տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել (Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է) այլ տրանսպորտային միջոցով (ավտոտարհանիչ, ավտոփոխադրող, կոնտեյներ)` ոչ տրանսպորտային վիճակում (առանց վարելու), ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է ավտոտարհանիչ, ավտոփոխադրող կամ կոնտեյներ տրանսպորտային միջոցի վարորդը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ. 3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել: Վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7.1 3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնելու գործառույթը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով. 4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժումը կամ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները՝ «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում. 5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի կատարման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վաղեմության ժամկետը հաշվարկվում է վարչական ակտը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնելու օրվանից: |