FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Խորհրդի իրավասությունները.
1. Խորհրդի իրավասություններն են`
    1) Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ՝ Ընկերության հեռանկարային զարգացման և գործարար ծրագրերի հաստատումը.
    2) ընդհանուր ժողովի տարեկան և արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման ապահովումը.
    3) Ընկերության գործադիր մարմնի անդամների, պատասխանատու ակտուարի, ակտուարային ստորաբաժանման աշխատակիցների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաստատումը.
    4) Ընկերության ներքին հսկողության ստանդարտների սահմանումը, Ընկերության ներքին աուդիտի ղեկավարի և անդամների նշանակումը, ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրի հաստատումը, ներքին աուդիտի ղեկավարի և անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաստատումը.
    5) Ընկերության տարեկան ծախսերի նախահաշվի ու կատարողականի հաստատումը.
    6) Ընկերության կազմակերպական կառուցվածքի և աշխատատեղերի հաստատումը.
    7) Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, եթե կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ նրան տրված է այդպիսի լիազորություն.
    8) շահութաբաժինների վճարման վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկությունների ներկայացումը, այդ թվում՝ շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակի կազմումը, որում պետք է ընդգրկվեն Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մասնակիցների ռեեստրում՝ Ընկերության տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ.
    9) Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունների նախնական հաստատումը և ընդհանուր ժողովին ներկայացումը.
    10) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնելը, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի սահմանումը.
    11) գործարար վարվելակերպի կանոնների սահմանումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

12) Ընկերությունում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումներից բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու դրանց իրականացման վերահսկումը.
    13) Ընկերության կողմից ապահովագրական գործունեության իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերի ընդունումը.
    14) Ընկերության տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատումը, Ընկերության ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառութային պարտականությունների բաշխումը.
    15) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 13-16-րդ կետերով նախատեսված հարցերի ներկայացումն ընդհանուր ժողովի քննարկմանը.
    16) Ընկերության պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունումը.
    17) Ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.
    18) Ընկերության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծումը.
    19) Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականության՝ հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և ներքին իրավական ակտերի սահմանումը.
    20) օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ որոշումների ընդունումը.
2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է խորհրդի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել Ընկերության կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց.
3. Առնվազն տարին մեկ խորհուրդն իր նիստում պետք է քննարկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը), ինչպես նաև քննարկի և անհրաժեշտության դեպքում վերանայի Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարությունն ու ներքին իրավական այլ ակտերը.
4. Առնվազն եռամսյակը մեկ խորհուրդը պետք է քննարկի Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանման, գործադիր տնօրենի (տնօրինության) և գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) հաշվետվությունները՝ իր սահմանած կարգով և ձևով: