Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14.8 Առաջարկի հարցման փուլը. 1. Առաջարկի հարցումը ներառում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում՝ դրանց տրվող կշիռները, ՊՄԳ պայմանագրի նախագիծը և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված այլ տեղեկություններ. 2. Առաջարկի հարցում տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որի չափը կամ դրա հաշվարկման կարգը սահմանվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտարարությամբ. 3. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցման փուլում նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկները. 4. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով լավագույն ֆինանսական առաջարկը. 5. Նախքան առաջարկի հարցման փուլը գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ որակավորված հայտատուների հետ ՊՄԳ ծրագրի նախագծի առնչությամբ հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում): Սույն մասով նախատեսված աշխատանքային քննարկումների ժամանակ գնահատող հանձնաժողովը պետք է ապահովի բոլոր որակավորված հայտատուների միաժամանակյա մասնակցության հավասար հնարավորությունը, ինչպես նաև ապահովի այդպիսի քննարկումների արձանագրությունների վարումը՝ դրանք քննարկմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելով բոլոր որակավորված հայտատուներին. 6. Հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտարարվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուն: ՊՄԳ ընթացակարգով նախատեսվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելության կիրառման դեպքում հաղթող հայտատուի որոշման կարգը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14.8 7. Տեխնիկական և ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, գնահատող հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումների արձանագրությունների վարման, տեխնիկական և ֆինանսական առաջարկների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետների, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգով: |