FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության նշանակած լիազոր ներկայացուցիչները.
1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարումը կոմիտեի առաջարկության հիման վրա կարող է իրականացվել պետության նշանակած լիազոր ներկայացուցիչների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների որակավորման և հավաստագրերի տրամադրման գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը.
3. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչն ընտրվում է մրցույթով` համապատասխան որակավորում և հավաստագիր ունեցող անձանցից.
4. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. Պետական բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների աշխատանքները ենթակա են գնահատման.
6. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների որակավորման և հավաստագրերի տրամադրման, դրանց ընտրության նպատակով մրցույթի անցկացման, ինչպես նաև աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը և գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է նշանակել պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչներ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից: