FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ

article  22

Սահմանային շերտ մուտք գործելը. Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի և այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար: Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելով` սահմանափակվում կամ արգելվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ընտանի կենդանիների, բեռների և այլ գույքի մուտքը, այլ գործունեությունը սահմանային շերտում: Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումները չեն տարածվում պաշտպանական նշանակության, օպերատիվ աշխատանքների, տարերային աղետների և համաճարակների վերացման աշխատանքների վրա: