FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  86

Միացման կարգը.
1. Ներդրումային ընկերության կամ մի քանի ներդրումային ընկերությունների՝ մեկ այլ ներդրումային ընկերությանը միանալու դեպքում միացող ներդրումային ընկերությունները կնքում են միացման պայմանագիր՝ ստանալով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը.
2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն ստանալու համար ներդրումային ընկերությունը (ընկերությունները) Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
    1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում.
    2) վերակազմակերպվող ներդրումային ընկերությունների կառավարման համապատասխան մարմինների որոշումը միացման մասին.
    3) գործարքի էական պայմանները.
    4) միացման արդյունքում պահպանվող ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը.
    5) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող ընկերությունում ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթեր.
    6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ.
3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կայացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝
    1) ներդրումային ընկերության (ընկերությունների) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերին.
    2) պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով, ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  86

3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նրա կողմից կխախտվեն սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
    4) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում ներդրումային ընկերությունը կամ ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն արժեթղթերի շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհային դիրք.
    5) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում կողմերից որևէ մեկի հաճախորդների շահերը կվտանգվեն.
5. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում միացող ներդրումային ընկերությունները դիմումին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր ու տեղեկություններ: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական համաձայնության պայմաններին: