Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 31.3 3) կարգավորող մարմին է ներկայացնում ԱԷՄԳ-ի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան լրացված տեղակայանքի նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը (DIQ - Design Information Questioner): Պլանավորվող կամ կառուցվող տեղակայանքների համար նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը պետք է ներկայացվի կառուցումը սկսվելուց առնվազն 180 օր առաջ, բայց ոչ ուշ, քան միջուկային նյութը տեղակայանք բերելուց 180 օր առաջ. 4) ստեղծում է հաշվետվությունների և միջուկային նյութերի քանակական բնութագրերի ու շարժի վերաբերյալ տեղեկատվության գրանցման համակարգ. 5) ստեղծում է միջուկային նյութերի չափումների համակարգ. 6) ստեղծում է միջուկային նյութերի պահպանման և հսկողության միջոցառումների համակարգ. 7) մշակում և հաստատում է միջուկային նյութերի հաշվառման և հսկման որակի ապահովման ծրագիր. 8) հագեցնում է միջուկային նյութերի հաշվառումը և հսկումը մեթոդական, տեխնիկական և ծրագրային համակարգերով. 9) իրականացնում է աշխատակիցների մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում. 6. Միջուկային նյութերի հաշվառման նպատակով միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատորը ձեռնարկում է հետևյալ նախապատրաստական միջոցառումները՝ 1) նշանակում է միջուկային նյութերի հաշվառման և հսկման պատասխանատու(ներ). 2) կարգավորող մարմին է ներկայացնում ԱԷՄԳ-ի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան լրացված տեղակայանքի նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը: Պլանավորվող կամ կառուցվող տեղակայանքների համար նախագծի տեղեկատվության հարցաթերթիկը պետք է ներկայացվի կառուցումը սկսվելուց առնվազն 180 օր առաջ, բայց ոչ ուշ, քան միջուկային նյութը տեղակայանք բերելուց 180 օր առաջ. 3) ստեղծում է միջուկային նյութերի քանակական բնութագրերի և շարժի վերաբերյալ տեղեկատվության գրանցման համակարգ. 4) ստեղծում է միջուկային նյութերի պահպանման և հսկողության միջոցառումների համակարգ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 31.3 Միջուկային նյութերի հաշվառման նախապատրաստական միջոցառումները. 1. Միջուկային նյութի հաշվառման հիմքում ընկած է միջուկային նյութի հաշվեկշռի գոտիների սահմանումը, որոնցում որոշվում են միջուկային նյութի քանակը և շարժը. 2. Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային նյութի հաշվեկշռի յուրաքանչյուր գոտում իրականացվում է՝ գրանցելով միջուկային նյութի քանակի ու շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, ֆիզիկական գույքագրումից հետո կազմելով միջուկային նյութերի հաշվեկշիռը, որոշելով չհաշվառված միջուկային նյութի քանակը, եթե այդպիսին առկա է. 3. Չհաշվառված միջուկային նյութի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով` MUF=BI-PI= (PB+I-D)-PE որտեղ BI-ն միջուկային նյութերի հաշվառված քանակն է, PI-ն՝ միջուկային նյութերի փաստացի առկա քանակը, PB-ն գույքագրման սկզբում հաշվառման փաստաթղթերում գրանցված միջուկային նյութի քանակն է հաշվեկշռի գոտում, I-ն միջուկային նյութի որոշված և հաշվառման փաստաթղթերում գրանցված աճն է հաշվեկշռի գոտում տվյալ միջհաշվեկշռային ժամանակահատվածում, D-ն միջուկային նյութի որոշված և հաշվառման փաստաթղթերում գրանցված նվազումն է հաշվեկշռի գոտում տվյալ միջհաշվեկշռային ժամանակահատվածում, PE-ն գույքագրման վերջում փաստաթղթերով հաշվառված միջուկային նյութի քանակն է հաշվեկշռի գոտում. 4. Միջուկային նյութի հաշվեկշռի գոտում յուրաքանչյուր միջուկային նյութ ենթակա է հաշվառման և վերահսկողության, եթե դրա քանակը հավասար է կամ գերազանցում է աղյուսակում ներկայացված միջուկային նյութի հաշվառման միավորին: Միջուկային նյութերի հաշվառման միավորների աղյուսակ. Միջուկային նյութեր Հաշվառման միավորը Pu 1 գ ամբողջ տարրի համար U-233 1 գ U-233 իզոտոպի համար U-235 իզոտոպով հարստացված ուրան 1 գ U-235 իզոտոպի համար և 1 գ ամբողջ տարրի համար բնական կամ աղքատացված ուրան 1 կգ ամբողջ տարրի համար թորիում 1 կգ ամբողջ տարրի համար 5. Միջուկային նյութերի հաշվառման նպատակով միջուկային տեղակայանքի օպերատորը ձեռնարկում է հետևյալ նախապատրաստական միջոցառումները՝ 1) նշանակում է միջուկային նյութերի հաշվառման և հսկման պատասխանատու(ներ). 2) կարգավորող մարմնի հետ համաձայնեցնելով՝ սահմանում է միջուկային նյութերի հաշվեկշռի գոտի և չափման կետեր. |