Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 15 Հանրաքվեի հանձնաժողովների համակարգը. 1. Հանրաքվեի կազմակերպումն ապահովում է Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հանրաքվեի անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները և սույն օրենքի համաձայն կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները. 2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հանրաքվեի քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ: Եթե «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերը սահմանված ժամկետում տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հայտարարություն է հրապարակում իր համացանցային կայքում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը համալրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում. 3. Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար ընտրական հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներին վերապահված այն լիազորությունները, որոնք կիրառելի են և անհրաժեշտ հանրաքվեի կազմակերպման և իրականացման համար: |
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 15 4. Հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների գործունեության կարգը, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը, ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման և քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը որոշվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան: |