FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Դիմում ներկայացնելու կարգը.
1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով.
2. Էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացնելու և ընդունելու կարգը սահմանում է նախարարը.
3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով լիազորված անձի միջոցով էլեկտրոնային դիմում ներկայացնելը արգելվում է.
4. Սպասարկման կենտրոնների միջոցով դիմում ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե դիմողը սպասարկման կենտրոնի աշխատակցին տրամադրում է դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը) և ստորագրում պատրաստված դիմումը.
5. Սույն օրենքով սահմանված գործառույթներ կատարելու համար իրավասու անձը կարող է դիմում ներկայացնել սպասարկման կենտրոն նաև լիազորված անձի միջոցով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում են նաև լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները և նրա տրամադրած հասարակ լիազորագիրը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը.
6. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման կատարման կամ դրանից բխող այլ գործառույթներ կատարելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով պահանջվում է վճարի գանձում, ապա դիմումին կից նաև ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7. Կառավարության որոշմամբ հաստատված լրացուցիչ ծառայություններից օգտվելու դեպքում դիմումին կից նաև ներկայացվում է համապատասխան վճարի գանձման անդորրագիրը: