Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 227 Օդային տրանսպորտի մարմինները. Օդային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 136-1 հոդվածով, 137 հոդվածով (օդային տրանսպորտում խախտումներ կատարելու համար) և 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Օդային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` 1) սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 1361 հոդվածով, 137 հոդվածի երրորդ մասով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը, թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետը, օդանավի հրամանատարը, քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը. 2) սույն օրենսգրքի 121 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը: |