Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտում չի համարվում` ա) օրինական ճանապարհով ձեռք բերած ԻՄՍ-ների կամ այդպիսի ԻՄՍ-ներ պարունակող իրերի օգտագործումը, եթե օգտագործող անձը չգիտի և պարտավոր չէ իմանալ, որ այդ ԻՄՍ-ները կամ այդպիսի ԻՄՍ-ներ պարունակող իրերը պատրաստվել և տարածվում են տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտումով: Տոպոլոգիայի իրավատիրոջից համապատասխան ծանուցում ստանալուց հետո այդ անձը վճարում է համարժեք փոխհատուցում` հետագայում նոր օգտագործած յուրաքանչյուր ԻՄՍ-ի կամ այդպիսի ԻՄՍ պարունակող իրի համար. բ) անձնական կարիքների համար` առանց շահույթ ստանալու նպատակի, ինչպես նաև հետազոտման, վերլուծության, գնահատման կամ ուսուցման նպատակներով օգտագործումը. գ) պաշտպանվող տոպոլոգիայով այն ԻՄՍ-ների տարածումը, որոնք տնտեսական շրջանառության մեջ են դրվել օրինական ճանապարհով: Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև այլ հեղինակի կողմից անկախ ստեղծված նույնական ինքնօրինակ տոպոլոգիայի` իրավատիրոջ կողմից սույն օրենքի 7 հոդվածի հինգերորդ մասում նշված գործողությունների կատարումը: |