FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  217

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն առանձին մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս.
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ազատ պահեստի տարածքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի: «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ազատ պահեստի տիրապետողի կողմից շահագործման մեջ դրված և սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողություններն իրականացնելու համար օգտագործվող սարքավորումները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով սարքավորումները ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ.
2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  217

1) նշված ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Օրենսգրքի 214-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման պայմանի դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների պատրաստման ժամանակ օգտագործված օտարերկրյա ապրանքների նկատմամբ: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  217

2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների համար ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Օրենսգրքի 214-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման բացակայության դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերը, որոնք գործում են սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ և 14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ: Ադվալորային դրույքաչափով ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման բազան այս դեպքում հանդիսանում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվարկային արժեքը, որի որոշման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  217

3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելով ավարտվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերը, որոնք գործում են սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ և 14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ.
4. Այն դեպքում, եթե ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված դեպքերում պահանջվում է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդ վերահաշվարկը կատարվում է յուրաքանչյուր դեպքի համար սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը կիրառելու օրվա դրությամբ գործող արժույթների փոխարժեքով։