Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 299 Դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատեխնիկական անձնակազմի անդամների, հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական ծառայողների, հյուպատոսական հիմնարկների սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների կողմից Միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելու պայմանները. 1. Դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատեխնիկական անձնակազմի անդամները և նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամները, հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական ծառայողները, եթե նրանք գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում մշտական հիմունքներով չեն բնակվում և այդ անդամ պետության քաղաքացիներ չեն, իրավունք ունեն՝ 1) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ առաջնահերթ ձեռքբերման համար Միության մաքսային տարածք ներմուծելու՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ գտնվելու պետությունում այդ անձանց արտոնություններ տրամադրելու՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող ժամկետով. անձնական օգտագործման այլ ապրանքներ. 2) Միության մաքսային տարածքից արտահանել անձնական օգտագործման ապրանքներ՝ առանց մաքսատուրքերի վճարման. 2. Գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում մշտական հիմունքներով չբնակվող և այդ անդամ պետության քաղաքացիներ չհանդիսացող՝ հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական ծառայողների հետ ապրող՝ նրանց ընտանիքների՝ անդամները, եթե նրանք նույնպես մշտական հիմունքներով չեն բնակվում գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում, և այդ անդամ պետության քաղաքացիներ չեն, իրավունք ունեն՝ 1) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ առաջնահերթ ձեռքբերման համար Միության մաքսային տարածք ներմուծելու՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ գտնվելու պետությունում այդ անձանց արտոնություններ տրամադրելու՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող ժամկետով. անձնական օգտագործման այլ ապրանքներ. 2) Միության մաքսային տարածքից արտահանել անձնական օգտագործման ապրանքներ՝ առանց մաքսատուրքերի վճարման: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 299 3. Հյուպատոսական հիմնարկների սպասարկող անձնակազմի աշխատողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, եթե նրանք մշտական հիմունքներով չեն բնակվում գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում, իրավունք ունեն Միության մաքսային տարածք ներմուծելու անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ գտնվելու պետությունում այդ անձանց արտոնություններ տրամադրելու՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող ժամկետով, և անձնական օգտագործման այլ ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ, եթե դա նախատեսված է երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով կամ անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով. 4. Եթե երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով սույն հոդվածում նշված, այդ թվում՝ գտնվելու պետության քաղաքացի հանդիսացող և (կամ) մշտական հիմունքներով դրանում բնակվող ֆիզիկական անձանց համար նախատեսված է սույն հոդվածով նախատեսված արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալից ավելի մեծ ծավալ, ապա Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետ կապված՝ այդ անձանց տրամադրվում է արտոնությունների և անձեռնմխելիությունների այն ծավալը, որը նախատեսված է երրորդ կողմի հետ անդամ պետությունների այդ միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով: |