Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Պահանջվող լիցենզիան. 1. Ցանկացած անձ իրավասու է, սույն օրենքով սահմանված բացառիկության պահանջներին համապատասխան, տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի սեփականատերը պարտավոր է շահագործել այդ ցանցը. 2. Որևէ անձ իրավասու չէ տիրապետել և շահագործել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց, եթե չունի սույն բաժնի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարդ լիցենզավորման ընթացակարգերի համաձայն շնորհված ցանցի լիցենզիա: Սույն օրենքի գործողության մեջ մտնելուց առաջ ցանցի շահագործման լիցենզիա ստացած անձինք պարտավոր չեն սույն գլխով պահանջվող նոր լիցենզիա ստանալ, քանի դեռ չի դադարել գործող լիցենզիայի գործողության ժամկետը. 3. Որևէ անձ իրավասու չէ տրամադրել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ առանց ցանցի լիցենզիայի կամ սույն օրենքի համաձայն ծանուցում իրականացնելու: (նախադասությունը հանվել է 29.04.13 ՀՕ-47-Ն) 4. Գերիշխող օպերատորների և ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված կարգավորման այլ ձևեր: |