FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  41

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաշվետվությունները.
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում կազմել և Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ.
2. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը։ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի սահմանելու հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ՝ կախված անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակից.
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` չորսամսյա ժամկետում, առնվազն իրենց ինտերնետային կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները.
4. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է հասանելի լինեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում և ներկայացուցչություններում։