FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  443.4

Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմնին տեղեկության տրամադրումը.
1. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են Օրենսգրքի 134-րդ և 156-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել Ստանդարտով սահմանված հաշվետերերի և վերահսկող անձանց և դրանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություն (այսուհետ սույն գլխում՝ տեղեկություն), եթե հաշվետերերի և վերահսկող անձանց վերաբերյալ Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգի համաձայն կամ ֆինանսական հաստատությանը հասանելի տեղեկության հիման վրա բացահայտվել է, որ դրանք օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ են։ 2․ Եթե Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգերի կամ ֆինանսական հաստատությունում առկա տեղեկության հիման վրա չեն բացահայտվել օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ հանդիսացող հաշվետերեր և վերահսկող անձինք, ապա ֆինանսական հաստատությունը պարտավոր է մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել այդպիսի հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն՝ հարկային մարմնի սահմանած ձևով։ 3․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված տեղեկությունը ֆինանսական հաստատությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով։ Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների տրամադրման կարգը և տեղեկությունների ձևաչափը սահմանվում են հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով.
4. Սույն գլխով նախատեսված ընթացակարգերի արդյունքում հաշվետիրոջ կամ վերահսկող անձի՝ հարկային մարմնին անհայտ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում այդ եկամուտները համարվում են տվյալ հաշվետու տարում ստացված, քանի դեռ դրանք այլ ժամանակաշրջանում ստացված լինելու վերաբերյալ փաստը չի ապացուցվել հաշվետիրոջ կամ վերահսկող անձի կողմից.
5. Հարկային մարմինը պետք է ապահովի իրեն հասանելի դարձած անձնական տվյալների և բանկային կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկատվության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պահպանումը։