FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  428

Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը.
1. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու հիմքերը հետևյալն են՝
    1) անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից սույն Օրենսգրքի 429-րդ հոդվածի երկրորդից յոթերորդ պարբերություններով նախատեսված պարտականությունները չկատարելը.
    2) անմաքս առևտրի խանութի տիրապետողի դիմումը՝ իրեն անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից հանելու մասին.
    3) անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.
    4) անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի.
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հիմքեր անմաքս առևտրի խանութի տիրապետողին անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրից հանելու համար: