FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  34

Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.
1. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը: 4. Լիազոր մարմինը`
    1) քննարկում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման մասին դիմումները, նրանց տրամադրում է իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակություն.
    2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ և իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.
    3) իրականացնում է ապաստանի դիմումին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը և ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.
3.1) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.
    4) դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցով.
    5) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերով լիազոր մարմիններ, ինչպես նաև Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.
    6) սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  34

7) իր իրավասության լիարժեք իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.
    8) ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների և ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառյալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաև հաշվառման վերցված ապաստան հայցողների և փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների և փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.
    9) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս և հաշմանդամություն ունեցող ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.
    11) աջակցում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.
    12) առաջարկություններ է ներկայացնում հանրապետության բնակչության վերաբնակեցման, բնակչության ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ.
    14) աջակցում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու, կրթական, առողջապահական, իրավական օգնության և այլ հարցերում: